Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել

ՈՒսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել
25.02.2013 | 11:38

Այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Բողոքի գործողության մասնակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք` ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին` համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։

Դասադուլի սկիզբը մեկնարկում է փետրվարի 25-ին` ժամը՝ 11:30, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև։

Ի հակադրումն հայտարարությանը`ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը

հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ, ինչը վնասից բացի ոչ մի օգուտ չի տա դասադուլավորներին:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ առավոտյան ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են: Բացակայությունների թիվը այլ ուսումնական օրերից չի տարբերվում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ